Условия
Պայմանագիրը ուղարկվում է էլեկտրոնային տարբերակով նախքան կայքում վճարում կատարելը:
1.Առարկան
1.1. Կատարողը պարտավորվում է մատուցել պայմանագրում նշված ծառայությունը / ծառայությունները, իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել ծառայությունների դիմաց՝ պայմանագրում սահմանված գինը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Պատվիրատուն պարտավորվում է.
2.1.1. կատարողի պահանջով՝ վերջինիս ժամանակին տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկատվություն ու պարզաբանումներ,
2.1.2. մատուցված ծառայությունների դիմաց վճարել նախապես ներկայացված գինը՝ սահմանաված ժամկետներում:
2.1.3. վեբ կայքի պատրաստման պատվերի դեպքում Պատվիրատուն կատարողին չի տրամադրում կայքի համար պատրաստման դիզայնը / UI - ն , եթե այն նախօրոք համաձայնեցված չէ Կատարողի հետ:
2.2. Պատվիրատուն իրավունք ունի.
2.2.1. Ցանկացած ժամանակ Կատարողի հետ համաձայնեցված ժամին և ( կամ ) պարբերականությամբ իմանալ տեղեկատվություն մատուցվող Ծառայությունների ընթացքի մասին՝ չխոչընդոտելով դրանով բնականոն կատարմանը,
2.2.2. Պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգովէ Կատարողի մասնակցությամբ, զննել ընդունել մատուցված Ծառայությունների արդյունքը, իսկ դրանում թերությունների հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան Պայմանագրում սահմանված ժամկետների:
2.2.3.Եթե Ծառայությունները Կատարողի մեղքով մատուցված են Պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան, Պատվիրատուն ինրավունք ունի համապատասխան դիտուղությունների / թերությունների ակտ ներկայացնել Կատարողին: Նման պարագայում Ծառայությունները ենթակա են լրացուցիչ մատուցման կամ թերությունները՝ շտկման հմարավորինս սեղմ ժամկետներում
2.3. Կատարողը պարտավորվում է.
2.3.1.Պատվիրատուին տրամադրել ընտրված փաթեթով նախատեսված ծառայությունները՝ նշված ժամկետներում:
2.3.2. չհրապարակել Պայմանագրի կատարման ընթացքում Պատվիրատուից իրեն հայտնի դարձած Բանկային և/կամ առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները:
2.3.3. Պատվիրատուի պահանջով հնարավորինս սեղմ ժամկետնետներում վերացնել հայտնաբերված թերությունները, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո 1 ամսվա ընթացում:
2.4. Կատարողն իրավունք ունի.
2.4.1. օրենքով սահմանված կարգով, Օգտատերի կամ իր անունից կատարել ցանկացած գործողություններ, որոնք ուղղված են սույն պայմանագրում նշված ծառայությունների մատուցմանը, դրանց մատուցման օժանդակմանը, տեխնիկական կամ այլ թերությունների վերացմանը, նպատակների իրականացմանը և չեն հակասում սույն պայմանագրի էությանն ու բնույթին:
2.4.2. շեղվել Օգտատերի ցուցումներից այն դեպքում, երբ Պատվիրատուի ցուցումը ծառայությունների կատարման վերաբերյալ հակասում է օրենսդրությանը կամ, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ Պատվիրատուի և Կատարողը չի կարողանում նախապես հարցում անել Պատվիրատուին կամ ողջամիտ ժամկետում չի ստանում իր հարցման պատասխանը:
2.4.3. Պահանջել Պատվիրատուից ժամանակին կատարելու վճարում՝ մատուցվաժ ծառայությունների դիմաց,
2.4.4 Պահանջել և ժամանակին ստանալ պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները:.
3.Պայմանագրի գինը
3.1. Ծառայությունների մատուցման գինը կարգավորվում է
3.1.1. կայքում առկա սակագներով / փաթեթներով
3.1.2. Պայմանագրում նշված գնով:
4.Պայմանագրի ժամկետը
4.1. Ծառայության կատարման ժամկետը ներկայացվում է Պատվիրատուին՝ նախքան կայքում առցանց վճարում իրականացնելը:
4.2. Եթե 4.1 կետում նշված պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերից ոչ մեկը չի պահանջում դրա դադարեցումը, ապա Պայմանագիրը համարվում է անորոշ ժակետուվ երկարացված: Կողմերից յուրաքանչյուր, բացառությամբ պարտադիր գործողության ժամկետի, ցանկացած ժամանակ կարող է պահանաջել Պայմանագրի դադարեցում՝ այդ մասին առնվազն 7 աշխատանաքային օր առաջ գրավոր / էլեկտրոնային ծանուցելով մյուս կողմին:
4.3. Պայմանագրի դադարեցումը չի ազատում Կողմերին դադարեցման պահի դրությամբ միմյանց հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարումից:
5.Կողմերի պատասխանատվությունը
5.1.Պայամանագրում նշված ծառայությունները Կատարողի մեղքով ոչ պատշաճ մատուցելու կամ չմատուցելու համար Կատարողը Պատվիրատուին, վերջինիս գրավոր պահանջի դեպքում, վճարում է տույժ՝ Պայմանագրում նշված գնի 10% տոկոսի չափով:
5.2. Ծառայությունների համար վճարման ժամկետների կետանց թույլ տալու դեպքում Պատվիրատուն Կատարողին, վերջինիս գրավոր պահանջի դեպքում, 5 / հինգ և ավելի օր ժամկետանց թույլ տալու համար վճարում է տույժ Կատարողիին ՝ գումարի 10% - ի չափով:
Ծառայությունների մատուցման համար կատարված կանխավճարները ենթակա չեն փոխհատուցման:
ru_RURussian